HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարը վաճառվում է առավելագույնը 495 դրամով. ինչ փոխարժեքներ են առաջարկվում

Հայաստանյան բանկերում այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, 1 ամերիկյան դոլարը գնվում է 486-490 դրամով, վաճառվում՝ 493-495 դրամով։

Դոլարի փոխարժեքն էական բարձրացել է մարտի 13-ից։ Թե՛ հանգստյան օրերին, թե՛ այսօր այն չի էժանացել։ Ըստ RATE.am-ում հրապարակված փոխարժեքների, փոխանակման կետերում ևս այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, դոլարը գնվում է առավելագույնը 490 դրամով, վաճառվում՝ 494 դրամով։

Համեմատության համար նշենք, որ մեկ շաբաթ առաջ՝ մարտի 9-ին, ըստ Կենտրոնական բանկի` դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.48 դրամ։ 

Կենտրոնական բանկը ոչ մի կերպ չի մենկաբանում ինչպես դոլարի թանկացման պատճառները, այնպես էլ՝ պատրաստվու՞մ է արդյոք իր ունեցած գործիքակազմով միջամտել դրամի արժեզրկմանը։

Ի տարբերություն ԿԲ-ի՝ մասնագիտական շրջանակները դոլարի թանկացումը ներկայում մեկնաբանում են ինչպես արտաքին աշխարհից եկած ազդակներով, այնպես էլ՝ ներհայաստանյան։ Ավելի վաղ մեզ հետ զրույց տնտեսագետ Հայկ Մնացականյանը կարծիք է հայտնել, որ դոլարի ներկայիս թանկացման վրա ազդում են բնակչության սպասումները։

Մտածելով, որ դոլարն առաջիկայում ավելի է թանկանալու՝ մարդիկ շտապում են դոլար ձեռք բերել։ Այդպիսով մեծանում է դոլարի պահանաջարկն ու դրա գինը բարձրանում է։ Ըստ տնտեսագետի՝ առաջիկայում դոլարի թանկացման մասին լուրերի հետևում կանգնած են սպեկուլյանտները, որոնք այս կարճ ժամանակում փորձում են գումար վաստակել։ Խոսքը փոխարժեքի առուվաճառքով զբաղվող բրոքերների մասին է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter