HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«ԱյԴիբանկ»-ն ու «Մելլաթ» բանկը ևս վարկային արձակուրդ տրամադրեցին

Հայաստանյան 17 բանկերից «ԱյԴիբանկ»-ն ու «Մելլաթ» բանկը ևս վարկային արձակուրդ տրամադրեցին իրենց հաճախորդներին։ Այս բանկերը միացան մինչ օրս վարկային արձակուրդ տված 12 բանկերին։

«Հետք»-ն այսօր հրապարակել էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարկային արձակուրդ տված բանկերի ցանկը։ Առանձին թվարկել էինք նաև արձակուրդ չտրամադրած բանկերի անունները՝ «ՎՏԲ», «Մելլաթ», «Էյչ էս Բի Սի», «Արմսվիսբանկ», «ԱյԴի բանկ»։

Մեր հրապարակումից հետո՝ մինչև ժամը 18:00-ը, վարկային արձակուրդների մասին հայտարարեցին նաև «ԱյԴիբանկ»-ն ու «Մելլաթ» բանկը։

«ԱյԴիբանկ»-ը որոշում է կայացրել մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձանց հնարավորություն տալ վարկային մարումներն իրականացնել իրենց հարմար ժամանակ։ Իրավաբանական անձ հաճախորդներին էլ՝ անհատական մոտեցում կցուցաբերեն։

«Մելլաթ» բանկն էլ որոշում է կայացրել մարտի 17-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ՝ ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող վարկառուներին, որոնք իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված չեն կարողանում կատարել վճարումները, տրամադրել «վարկային արձակուրդ»:

Իսկ «Էյչ էս Բի Սի» բանկն իր հաճախորդներին առանձին նամակներով է հայտնում, որ յուրաքանչյուրին անհատական մոտեցում կցուցաբերվի։

Կենտրոնական բանկը թեժ գիծ է ստեղծել և պատրաստ է կամուրջ դառնալ բանկերի և վարկ ունեցող քաղաքացիների միջև, որոնք չեն կարողանա կապ հաստատել իրենց բանկի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter