
«ՎՏԲ» բանկը միացավ վարկային արձակուրդ հայտարարած բանկերին
«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը միացավ կորոնավիրուսով պայմանավորված՝ վարկային արձակուրդ հայտարարած 14 բանկերին։
«Հետք»–ն այսօր հրապարակել էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վարկային արձակուրդ տված բանկերի ցանկը։ Առանձին թվարկել էինք նաև արձակուրդ չտրամադրած բանկերի անունները՝ «ՎՏԲ», «Էյչ էս Բի Սի», «Արմսվիսբանկ», «ԱյԴի բանկ», «Մելլաթ»։ Մեր հրապարակումից հետո վերջին երկու բանկերը հայտարարեցին, որ իրենք էլ են վարկային արձակուրդ հայտարարում։
«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի թե´ մայր գումարի և թե´ տոկոսների մարմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել