
Վահագն Հարությունյանին կալանավորելու 4-րդ միջնորդությունը մերժվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության 4-րդ միջնորդությունը։
Այս մասին հայտնում է Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ Հարությունյանի մեղադրանքը որևէ նոր հոդվածով չէր լրացվել կալանքի միջնորդությունը ներկայացնելուց առաջ։ Նա մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:
Հետախուզման մեջ գտնվող Հարությունյանն օրեր առաջ Մոսկվայում ձերբակալվել էր, ապա ազատ է արձակվել։ Ստացվում է, որ այս պահին ո՛չ Հայաստանի, ո՛չ Ռուսաստանի կողմից Հարությունյանի նկատմամբ ընտրված չէ որևէ խափանման միջոց։
Մեկնաբանել