HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից մահացել է 79-ամյա կին պացիենտ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։ Սա կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է Ռուսաստանում։ 

«79-ամյա պացիենտը հոսպիտալացվել էր մարտի 13-ին, սակայն բարեկամների անձնական ցանկությամբ մարտի 14-ից նա տեղափոխվել է մասնավոր բժշկական հաստատություն։ Կորոնավիրուսի ստուգման թեստի դրական պատասխանից հետո պացիենտն անմիջապես տեղափոխվել է Մոսկվայի թիվ 2 ինֆեկցիոն հիվանդանոց։ Շնչառական անբավարարության ուժեղացման հետ կապված՝ պացիենտը վերակենդանացման բաժանմունքում ստացել է համալիր ինտենսիվ թերապիա։ Ինֆեկցիոն հիվանդանոցում պացիենտը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Շտաբի տվյալներով՝ մահվան պատճառը թոքաբորբն է, որն ուղեկցվել է ծանր հիվանդություններով. 2-րդ կարգի շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, սրտի իշեմիկ հիվանդություն, կորոնար անոթների աթերոսկլերոզ, քրոնիկ թոքային հիպերտենզիա, միզաքարային հիվանդություն և այլն։

Բացի այդ, պարզվել է մահացած պացիենտի շփման շրջանակը։ Նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 147 դեպք։ Միայն Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 86 դեպք։

Լուսանկարը՝ Moskva News Agency-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter