HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արսեն Թորոսյան․ «Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը դարձավ 122»

Կորոնավիրուսի ևս 7 հաստատված  դեպք ունեցանք, այսինքն՝ հաստատված դեպքերի քանակն այս պահին դարձավ 122: Նոր դեպքերը կրկին կապված են արտադրամասում եղած օջախի հետ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը կանխատեսում է, որ արտադրամասի հետ կապված այլ ախտորոշումներ ևս կլինեն։

«Սպասում ենք, որ ամեն դեպքում արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ»,- ասաց Թորոսյանը։

Պացիենտների առողջական վիճակին անդրադառնալով՝ Թորոսյանը նշեց, որ որևէ լուրջ խնդիր ունեցող անձ չկա, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

«Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 %-ի ջերմությունը տատանվում է 37 և 38 աստիճանի միջակայքում, մի քանի անձ 38-ի և 39-ի միջակայքում է ջերմում, 39-ից  բարձր ջերմություն չունենք»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դա պայմանավորված է և՛ այն հանգամանքով, որ պացիենտները հսկողության տակ են գտնվում, և՛  նրանով, որ, իսկապես, նրանց առողջական վիճակը լավ է։

Անդրադառնալով վարակակիր անձանց տարիքին՝ Թորոսյանը նշեց, որ 60 տարեկանից բարձր պացիենտները 13-ն են, որոնցից որևէ մեկը լուրջ առողջական խնդիր չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter