HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վարչապետը հավաստիացնում է, որ Հայաստանը պարենի եւ վառելիքի խնդիր չունի

Երկու օր առաջվա դրությամբ՝  շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 , ձեթի՝ 38 օրվա: Միայն մարտի 1-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքարավազ, 145 տոննա ցորեն, 15  տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, սառեցված արևածաղկի, դդմի սերմ, կարտոֆիլ։ 

Այս մասին այսօր Կառավարության նիստին հայտարարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանը պարենի խնդիր չունի։ Վարչապետը նշեց նաև, որ վառելիքի խնդիր նույնպես չունենք։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ չհաշված ներմուծումները՝ Հայաստանը բենզինի առնվազն 3 ամսվա պաշար ունի, դիզվառելիքի՝ 1,5 ամսվա պաշար։ «Ցորենի մեծ պաշար ունենք, որից նաև հացն է ստացվում: Այսինքն՝ ալյուրի և ցորենի մասով հանգիստ կարող ենք լինել»,-ասաց Գեղամ Գևորգյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարող են լինել առանձին ապրանքատեսակներ, որոնց մասով կարճաժամկետ դեֆիցիտային դեպքեր լինեն։

«Այս պահին այդպիսի երևույթ չունենք, նախորդ օրերի համեմատ երեկ անգամ առևտրի ծավալների անկում է գրանցվել, քանի որ մարդիկ նախապես շատ ապրանք են գնել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կա ալկոգելի և դիմակների խնդիր։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ ալկոգելի արտադրության ծավալն ավելացել է, և այն սկսել են արտադրել թվով հինգ տնտեսվարողներ։ ՏՄՊՊՀ նախագահը հավելեց նաև, որ այսօր  դիմակների մեծ խմբաքանակ պետք է մտնի Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter