HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Քաղաքացիները հրաժարվում են «Varks.am»–ում ունեցած վարկերը վճարելուց

Հայաստանի վարկային կազմակերպություններից «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդների մի մասը հրաժարվում է իր վարկային պարտավորությունները կատարելուց:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հայաստանյան բանկերը որոշակի «վարկային արձակուրդ» հայտարարեցին, իսկ վարկային կազմակերպությունները համեմատաբար կրավորական դիրքորոշում ցուցաբերեցին։ Հայաստանում 57 մասնաճյուղ ունեցող «Varks.am» ունիվերսալ վարկային կազմակերպությունը երեկ կցկտուր հայտարարությամբ հանդես եկավ։

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն»,- գրված է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ընկերության տարածած հայտարարության մեջ։

Մարտի 17-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմեց ՈՒՎԿ-ին։ «Varks.am, մի քիչ համագործակցային եղեք և մարդկանց դրության մեջ մտեք»,– գրել էր պատգամավորը։

Այսօր արդեն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձավ մի քանի վարկային կազմակերպության, այդ թվում՝ «Varks.am»-ին։ Պատգամավորը հայտնել է, որ ահազանգերի հետքերով երեկ կապ է հաստատել «Մոգո» վարկային կազմակերպության հետ, որտեղից վստահեցրել են, որ մեկ ամսով հետաձգել են վճարումները։

«Իսկ «Վարքս» և «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպությունների հետ հնարավոր չեղավ կապվել, քանի որ հեռախոսները, կարելի է ասել, չեն գործում»,- գրել է Սոֆյա Հովսեփյանը և նույն գրառման մեկնաբանություններում մի պատմություն ներկայացրել․ «Աշխատանքիս վայր են զանգել գյումրեցի մի մարդ «Վարկս էյ էմ»-ի հետ կապված. Գյումրու մասնաճյուղից է օգտվում։ Ուշացումներ չունեն, այս պահին երկուսն էլ չեն աշխատում արտակարգ դրության պատճառով: «Վարքս Էյ Էմ»-ն էլ խաբել է, թե կքննարկի և հետո ասել են՝ չի լինի։ Ահա դրանց հայտարարությունը, սուտ ու անբարեխիղճ»։

«Varks.am»-ի երեկվա հայտարարության մեկնաբանությունների դաշտում ՈՒՎԿ-ի հաճախորդները հայտարարում են իրենց պարտավորությունները չկատարելու մասին, սակայն ՈՒՎԿ-ի ֆեյսբուքյան էջը կառավարողները պարբերաբար հեռացնում են այդ բովանդակությամբ մեկնաբանությունները։

Մեկնաբանություններ (2)

Հեղինե
Եթե ժողովրդին չեն աջակցում,եթե ժողովուրդն գումար չունի, չի աշխատում,ով ժողովրդին քցի սև ցուցակ ուրեմն ամոթ իրանց,ով է քցում սև ցուցակ և ում կարգադրությամբ նաել թող վճարի varks.em ի պարտքը.Եթե պիտի ես նեղ պահինել մեր կողքին չլինեն ումեն պետք դրանք։
Սամսոն
Նման դեպքերում չեն սպասում թե ինչ կվորոշի Varks.am _ը, հետնել աիս ընթացքում քանի բարեխիղճ վճարողների վարքային պատմություն կփչանա նման լկտի կազմակերպության պատճառով։Դատի տվեք դա նուին թալաննա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter