HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է «Ընկերներ» հեռուստասերիալի նոր սերիայի նկարահանումները

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել է «Ընկերներ» հեռուստասերիալի նոր սերիայի նկարահանումները։ Ինչպես հայտնում է «Variety» պարբերականը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, նկարահանումները նախատեսվում էին իրականացվել հաջորդ շաբաթվա սկզբին, սակայն, ըստ վերջին տվյալների, դրանք չեն սկսվի մայիսի սկզբից ոչ շուտ։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հեռուստասերիալի ավարտից 15 տարի անց՝ հանրահայտ «Ընկերներ» հեռուստասերիալի բոլոր դերասանները կնկարահանվեն նոր հեռուստասերիայում։ Այն մասին, որ հանրահայտ հեռուստասերիալի բոլոր 6 դերասանների հետ տեղի են ունենում բանակցություններ, հայտնի էր դարձել դեռ անցած տարվա նոյեմբեր ամսին։ «Hollywood Reporter» և «Variety» ամսագրերը հայտնել էին, որ բոլոր դերասանները կխաղան միայն մեկ սերիայում։ Լուրը պաշտոնապես հաստատել էր նաև «WarnerMedia» մեդիահոլդինգը, որի կազմում գործում է «HBO» հեռուստացանցը։  

Հեռուստասերիան կհեռարձակվի «HBO Max» նոր սթրիմինգային ծառայությամբ, որն իր աշխատանքները սկսելու էր այս տարվա մայիս ամսից։ Հեռուստասերիայի գլխավոր դերերում հանդես կգան Ջենիֆեր Էնիսթոնը (Ռեյչել), Քորթնի Քոքսը (Մոնիկա), Լիզա Կուդրոուն (Ֆիբի), Մեթ Լեբլանը (Ջոուի), Մեթյու Փերին (Չենդլեր) և Դևիդ Շվիմերը (Ռոս)։

«Ընկերներ» հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 1994-2004 թվականներին։ 2004 թվականի վերջին սերիան, միայն ԱՄՆ-ում, դիտել է 52,5 միլիոն հեռուստադիտող։ Այս ցուցանիշը ռեկորդային էր 2000-ական թվականների համար։ Հեռուստասերիալը երկրպագուների նոր բանակ ձեռք բերեց այն ժամանակ, երբ այն հայտնվեց «Netflix» ցանցում։

 

Լուսանկարը՝ Warner Bros. Television-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter