HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Varks.sm»–ը 30 հազար հաճախորդի վարկի մարում է հետաձգել․ պարզաբանում

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ից վստահեցնում են, որ 30.000 հաճախորդ արդեն անհատական (SMS) հաղորդագրության միջոցով ծանուցվել է վարկի հետաձգման ժամկետի մասին՝ առանց նախապայմանների և լրացուցիչ դիմումներ գրելու անհրաժեշտության։

«Հետք»-ը երեկ գրել էր, որ Քաղաքացիները հրաժարվում են «Varks.am»–ում ունեցած վարկերը վճարելուց։ Նյութում վարկային կազմակերպության հայտարարությունը տեղադրելուց բացի դիմել էինք ՈւՎԿ-ին և պարզաբանում խնդրել։

Կազմակերպությունցի այսօր պարզաբանում են տրամադրել, որում ասված է․

«18․03․2020-ին «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն որոշել է ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ 

Որպես որոշման իրականացում՝ այսօր մոտ 30.000 հաճախորդ արդեն անհատական (SMS) հաղորդագրության միջոցով ծանուցվել է վարկի հետաձգման ժամկետի մասին՝ առանց նախապայմանների և լրացուցիչ դիմումներ գրելու անհրաժեշտության։

Նշենք, որ այս մոտեցումը չի ենթադրում հետագայում հաճախորդի համար վարկային բեռի ավելացում։

Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից»։

Մեկնաբանություններ (8)

Արսեն Իգիթյան
Բարեվ ձեզ,մի անգամ ես հետաձգել եմ հիմա ես երկրի իրավիճակն խոչնդոտում է իմ եկամուտին ,ունակ չեմ նշված ժամանակամիջոցում վճարեմ կասեք բացի հետաձգելուց ինչ կարելի է կատարել, չնորակսլեւթյուն։
Արմինե
Ես նույնպես մուծումներս կատարել եմ պարտաճանաչ, բայց այսօր ոչ մի հաղորդագրություն չեմ ստացել, ինչպես կարող եմ իմանալ ինչու չեք աջակցում ինձ։
Հերիքնազ
Խնդրումեմ երկարաձգել 7օր և ուղարկել պայմանագրի համարը չեմ կարող մոտենալ մասնաճյուղ ,
Մարիամ
Սիրելի varks.am ես նույնպես ձեր պարտաաճանաչ հաճախորդներից եմ ու ոչ մի օր ուշացում չեմ ունեցել։ Նույնիս շուտ վճարումներ կատարելու համար վերահաշվարկով ինձ գումար եք վերադարձրել։ Ու հիմա մենք չենք կարող վճարում կատարել քանի որ ամուսնուս աշխատանքը ռեստորանում է , իսկ ռեստորանները փակ են։ Բա ես էլ եմ ձեր պարտաճանաչ հաճախորդը ինձ ինչի հաղորթագրություն չի եկել
Քրիստինե
Մենք նույնպես վարկ ունենք այս տխրահռչակ վարկային կազմակերպությունում և միշտ պարտաճանաչ կերպով վճարել ենք։ Ներկայիս պայմաններից ելնելով չենք կարողանում վճարել, աակայն նույնիսկ մեր բազմաթիվ խնդրանքների դեպքում մեզ ոչ մի կերպ չեն զիջում։ Ուզում եմ հասկանալ իրենց ահնատական ընտրովի մոտեցման տարբերակի տրամաբանությունը։ Ինչու են ոմանց զիջում, ոմանց ոչ։
Միքայել
Բարեվ Ձեզ ես միշտ պարտաճանաչ կատարել եմ իմ մուծումները։իսկ հմա չեմ կարող վճարել ։ինձ ասումեն վճարեք ,բայց ես գումարս վաստակումեմ րեստորանում երգելով։հիմա ռեստորաններում արգելված է միձոցարումները ։դե հիմա ասեք դու կարողեիք նման դեպքում կատարել վճարում
Նարեկ
իմ ու կնոջս անունով 520.000 դրամի վարկ ունենք ու միշտ պարտաճանաչ վճարել ենք, հիմա ի վիճակի չենք վճարել, եթե հիմա ինձ չպետք է ընդառաջեք ուրեմն ընդհանրապես էլ չենք վճարի։
Սոֆի
Ես ինքս ստացել եմ հաղորդագրությունը,,,ինչի արդյուքում շնորհակալ եմ ու շարունակելու եմ օգտվել տվյալ կազմակերպությունից. Գիտեք զարմանում եմ են հասարակության վրա, ովքեր մեծ ուրախությամբ օգտվում են, գումարը վերցնում իր նպատակին ծառայեցնում, այնուհետև հրաժարվում վճարելուց,,,չգիտակցելով, որ դա միայն իր վրա է ազդելու,,,հետագայում օգտվելու որևէ այլ ֆինանսական կազմակերպությունից. Կարծում եմ խելացի գիտակից մարդը մինչ գումարը վերցնելը ծանոթանալով վարկի պայմաններին պետք է գիտակցի կարողանալու է գումարը վերադարձնել թե ոչ,այնուհետև նոր վերցնի գումարը,,,իսկ եսսս շարունակելու եմմմ օգտվելլլ ու կողքին լինել այս կազմակերպության,,,Շնորհակալ եմ հատկապես Աբովյան մասնաճյուղի բոլոր աշխատակիցներից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter