HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում «Wizz Air»-ն սկսում է Վիեննա-Երեւան-Վիեննա թռիչքները

Չնայած կորոնավիրուսի տարածումն աշխարհում հասել է պանդեմիայի մակարդակի, հունգարական «Wizz Air» բյուջետային ավիաընկերությունն այսօր գործարկել է իր առաջին ուղղությունը դեպի Երեւան: Խոսքը Վիեննա-Երեւան-Վիեննա չվերթի մասին է: Ավիաընկերության ինքնաթիռն արդեն ժամանել է Երեւան ու մեկնել հակառակ ուղղությամբ:

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ եվրոպական լոուքոսթերը նախատեսում է այս տարվա ապրիլից ավիահաղորդակցություն իրականացնել Երեւանի ու Վիեննայի, ինչպես նաեւ Վիլնյուսի միջեւ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հունիսից էլ կատարվելու են Լառնակա-Երեւան-Լառնակա թռիչքներ: Բոլոր ուղղությունների համար էլ նախատեսվել է շաբաթական 2-ական չվերթ:

Հատկանշական է, որ երկար տարիներ Վիեննա-Երեւան-Վիեննա թռիչքներն իրականացրել է «Austrian Airlines»-ը, որը մարտի 18-ից ժամանակավորապես դադարեցրեց բոլոր կանոնավոր թռիչքները, այդ թվում՝ դեպի Հայաստան: Մյուս կողմից՝ հայտնի է, որ մարտի 17-ին ՀՀ-ում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշել է արգելել 16 երկրների, այդ թվում՝ Ավստրիայի քաղաքացիների մուտքը Հայաստան: 

Սա նշանակում է, որ «Wizz Air»-ի միջոցով Վիեննայից մեր երկիր կարող են ժամանել այն երկրների քաղաքացիները, որոնք ընդգրկված չեն այդ 16 երկրների մեջ: Խոսքն այս դեպքում Չինաստանի, Իրանի, Հրվ. Կորեայի, Ճապոնիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների եւ Միացյալ Թագավորության մասին է, գումարած՝ Ռուսաստանն ու Վրաստանը, որոնց հետ սահմանափակումներ են մտցվել կառավարության որոշումներով: Նկատենք նաեւ, որ Վիեննայից Երեւան ժամանող ՀՀ բոլոր քաղաքացիները, համաձայն պարետի որոշման, պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային կամ ինքնամեկուսացման ռեժիմի:

Ինչպես հայտնի է, ԱԺ-ն անցյալ տարի որոշել էր օրենսդրական փոփոխություններ կատարել ու 10.000 դրամ «օդի տուրքից» ազատել այն ֆիզիկական անձանց, ովքեր 36 ամսվա ընթացքում կմեկնեն նոր բացված չվերթներով: Տվյալ պարագայում նոր չվերթ են համարվում այն ուղղությունները, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամսում: Քանի որ Վիեննա-Երեւան-Վիեննա չվերթները մինչեւ վերջերս իրականացվել են «Austrian Airlines»-ի կողմից, «Wizz Air»-ով ճանապարհորդողները չեն ազատվի նշված պետտուրքից:     

Լրացում (22:57) - ՀՀ քաղավիացիայի կոմիտեի տեղեկացմամբ՝ «Wizz Air»-ի առաջին թռիչքով Վիեննայից Երեւան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի, փոխարենն Ավստրիա է մեկնել այդ երկրի 8 քաղաքացի: 

Մեկնաբանություններ (1)

Peter
Great! Almost no-one can use them due to restrictions, but they will rather fly empty planes (today even bigger Airbus A-321) instead of returning money to the vast majority of the clients who had bought the tickets long time in advance and can not fly now. Congratulations, very wise!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter