HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզի Արաքս գյուղում արտակարգ դրության օրերին

Արսեն Օհանյանը նոր հողակտոր է ձեռք բերել եւ այս տարի առաջին անգամ է այն մշակում։ Նա երկար տարիներ է հողագործությամբ զբաղվում, ասում է` սիրում է հողը։ Կինը՝ Արմենուհին, ամուսնու օգնում է, 3 անչափահաս երեխա ունեն: Հողագործությունը նրանց ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրն է։

Արսենը օրվա մեծ մասն անցկացնում է հողամասում, իրենց տան բակում էլ 2 ջերմոց ունեն։ «Էս հողն էլ նոր եմ վերցրել, խամ հողա, կանաչի, բիբար, ձմերուկ, ինչ սերմ ձեռքիս տակ ընկավ, ցանելու եմ»,- ասում է Արսենը:

Արմավիրի մարզի Արաքս գյուղում համարյա բոլորն ունեն ջերմոցներ։ Գյուղ տանող ճանապարհաեզրին ջերմոցների շարքն է, որտեղ աշխատանքային եռուզեռ է։

Արսենը ժպտալով ասում է, որ կորոնավիրուսից չեն վախենում, բայց հետո շեշտում է, որ պահպանում են անվտանգության կանոնները:

«Հա լսել ենք, որ վատ բան ա, բայց բնության գրկում աշխատելիս, ոչ մի վիրուս չի կարա կպնի»,- ասում է Արսենը:

Նա ավելի շատ անհանգստացած է շրջապատում ամենուր թափված պոլիէթիլենային տոպրակներից։ Ասում է, որ աղբի թափոնների պատճառով գյուղով հոսող գետից վերացել են խեցգետինը, քչացել է ձուկը։

Զոհրաբ Մարտիրոսյանը մի քանի ջերմոց ունի։ Առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 8-ը անցկացնում է հողամասում:

Նա ասում է` գյուղում ով ձերմոց ունի, նորմալ եկամուտ է ստանում։ «Ով դժգոհում է, ուրեմն գործից չի հասկանում։ Հիմնականում աշխատում ենք ես եւ կինս, եթե աշխատանքը շատ է լինում ու երկուսով չենք հասցնում, աշխատող ենք վերցնում »,–ասում է Զոհրաբը։

Բիբար, վարունգ է մշակում ջերմոցներում, բերքը հիմնականում արտահանում է Ռուսասատան։ Ասում է, հողը միայն գոմաղբով է պարարտացնում։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Ֆոտոպատմությունը՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter