HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մետրոյի ուղևորների քանակը կրճատվել է 5 անգամ, ավտոբուսներինը՝ 3-ից ավելի 

Կորոնավիրուսով պայմանավորված` կրճատվել է հանրային տրանսպորտից օգտվողների թիվը, դրան զուգահեռ՝ տրանսպորտային միջոցների քանակը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն այսօր կայացած ասուլիսին վստահեցրեց, որ քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ է կատարում՝ վիրուսի տարածումը կանխելու համար։

Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ հետևում են Առողջապահության նախարարության, պարետատան և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի ցուցումներին։

Երևանի քաղաքապետի տեղակալն անդրադարձավ նաև հանրային տրանսպորտի աշխատանքների պաշտաճ կազմակերպմանը։ Նշեց, որ այս օրերին և՛ ուղևորների քանակն է քիչ, և՛ տրանսպորտի շարժակազմը։

«Եթե մինչ այս սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենը ունենում էր օրական շուրջ 75 000 ուղևոր, այս պահին ունենում է շուրջ 15 000։ Մոտավորապես հինգ անգամ մետրոյի ուղևորների քանակը կրճատվել է։ Նույն կերպ` ավտոբուսներում։ Նախկինում` 70 000, հիմա 20 000 ուղևոր է օրական։ Մինչ այս օրական 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, այս պահին 500 միկրոավտուբուս»,- նշեց քաղաքապետի տեղակալը։

Սերգեյ Հարությունյանը վստահեցրեց, որ գրանցված հանրային տրանսպորտի բոլոր միջոցները, մետրոյի վագոնները, տրոյլեբուսներն ախտահանվում են. տարբերություն չկա այն պատկանում է Երևանի քաղաքապետարանին, թե մասնավոր հատվածին։ Իսկ ախտահանման գործընթացը կատարվում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի ցուցումների և միջազգային նորմերի հիման վրա։

Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ խրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանություններ ունեցող, կամ 60 տարեկանից բարձր վարորդները տանն են, չեն աշխատում։

Քաղաքապետի տեղակալը վստահեցրեց՝ չկա մի թաղամաս, որը զրկվել է տրանսպորտից, սակայն կան երթուղիներ, որոնց քանակը նվազել է։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հավելեց, որ ուղևորահոսքի կրճատումով պայմանավորված` երթուղիների որոշ սեփականատերեր նվազեցրել են վարորդներից պահանջվող օրավարձի գումարը։

Քաղաքապետի տեղակալը քաղաքացիներին տեղեկացրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված, քաղաքային պոլիկլինիկանները բաց են և առողջական ցանկացած խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել պոլիկլինիկա։ Յուրաքանչյուր շաբաթ-կիրակի բաց են լինելու երեք պոլիկլինիկաների ռենտգեն բուժսենյակները. «Այն քաղաքացիները, ում կտրվի ցուցում թերապևտի կողմից, որ պետք է անցնեն նաև ռենտգեն, նրանք կարող են գնալ և անվճար ռենտգեն հետազոտություն անցնել»,- նշեց Սերգեյ Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter