HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Թոքաբորբով հիվանդ 6 քաղաքացիներն ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, և նրանք առողջական լուրջ խնդիրներ չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Նրանից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, և նրանցից 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունի։ Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում։ Այդ 6 քաղաքացիների առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն, այսինքն՝ ծանր չեն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն իրականացվում է»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը հիմնականում բարդանում է քրոնիկական հիվանդություն ունեցող և տարիքով ավելի մեծ անձանց մոտ։ 6 քաղաքացիների մոտ կան հարակից ուղեկցող հիվանդություններ, և այդ պատճառով նրանք ինտենսիվ թերապիայի կարիք ունեն։ Ըստ նախարարի՝ թոքաբորբով հիվանդ մյուս քաղաքացիները ստանում են ախտանշանային բուժում, իսկ մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, առավելագույնը՝ ջերմիջեցնողներ։

«Շուտով կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը, և մենք, թեստեր անելով, հավանաբար, նրանց առողջություն մաղթելով, կուղեկցենք իրենց բնակավայրեր։ Կլրանա նաև մեր որոշ քաղաքացիների բուժման 14-րդ օրը, ու նրանց նորից թեստավորելով՝ հույս կունենանք, որ նրանց մոտ կորոնավիրուսային վարակը վերացել է, և նրանց նույնպես դուրս կգրենք հիվանդանոցից»,- ասաց առողջապահության նախարարը՝ խոստանալով, որ պարբերաբար տեղեկություններ կհաղորդի պացիենտների առողջական վիճակի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter