
Գագիկ Ծառուկյան. «Բայց ես խի՞ պետք ա վճարեմ, պետությունն արտակարգ իրավիճակ ա հայտարարել, նա էլ պարտավոր ա»
Հայաստանի ամենահարուստ պաշտոնյան` Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում վճարել իր աշխատակիցների հարկադիր պարապուրդի գումարը: Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Բայց ես խի՞ պետք ա վճարեմ, պետությունն արտակարգ իրավիճակ ա հայտարարել, նա էլ պարտավոր ա որպես ընտանիքի հայր իր ամբողջ ժողվորդին ով չի աշխատում, գումարը տրամադրի: Ես էսօր սովորական քաղաքացի եմ, պետությունը արտակարգ իրավիճակի վերաբերյալ որոշում է կայացրել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ դադարեցվել են գիշերային ակումբների, խաղատների գործունեությունը: Դադարեցվել է նաև Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատան գործունեությունը: Ծառուկյանը համոզմունք հայտնեց, որ պետությունն է պարտավոր խաղատան հարկերը վճարել, ինչպես նաև աշխատողների աշխատավարձը: Ծառուկյանն ասաց, որ ինքը փայատերն է, սակայն կառավարիչն արտերկրից է:
Գագիկ Ծառուկյանը քննադատեց կառավարությանը, որ չի ստիպել բանկերին վարկային արձակուրդ տրամադրել վարկառուներին: Ըստ Ծառուկյանի՝ բանկերն առաջարկածը ոչ այլ ինչ է, քան ձեռառնելիք:
«Պետք է տային որոշում, որ ցանկացած բանկային, վարկային կազմակերպություն, եթե արտակարգ իրավիճակ է, բոլորը պետք է վարկերը սառեցնեին երեք ամիս ժամկետով, ոչ թե երեք ամիս հետո էդ գումարները աճեն: Եթե խելացի քայլեր չկատարվեն, բոլորը թափվելու է անդունդը»,-ասաց նա:
Ծառուկյանի խոսքով` 70 հազար փոքր ու միջին ձեռնարկություն կա, յուրաքանչյուրի մոտ աշխատում է 30-50 մարդ:
«Եթե մարդը չի կարողանում ապրի ու բոլորին փող պետք է տա, ո՞նց տա: Էսօր հայտարարում են անհատական մոտեցման մասին, ծիծաղալու է, արտակարգ իրավիճակում որոշումը կառավարությունը կայացնում է, ԱԺ-ն հաստատում, պետք ա մինչև մայիս ոչ մի տոկոս չավելանար, մարդը չի աշխատում, օրավարձով ա աշխատում, պետությունը պետք ա մտածի ամսական 70 հազար դրամ վճարի էդ մարդկանց»,-ասաց նա:
Ծառուկյանը նաև ասաց, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցում իր աջակցությունն է բերել. «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին հանգանակել է 45 միլիոն դրամ, որից 35 միլիոնը՝ հիվանդաների կազդուրման համար, տաս միլիոնը` բուժանձնակազմի պարգաևտրման:
«Քանի որ Գյումրիում կորոնավիրուսով քսան հիվանդ կա, տաս միլիոն էլ էնտեղ հիվանդների համար, հինգ միլիոն` բուժաշխատողների համար»,-ասաց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել