HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանն առաջարկում է համաներում հայտարարել բանակից խուսափած 27 տարին լրացած անձանց նկատմամբ, որոնք հետախուզվում են

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է համաներում հայտարարել 27 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հետախուզման մեջ են բանակից խուափելու պատճառով:

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

«Շուրջ մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստանը» դիմել էր Կառավարությանը առաջարկելով համաներմամբ հանդես գալ 27 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չեն ծառայել, հետախուզման մեջ և չեն կարող վերադառնալ Հայաստան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դադարել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը, որի համաձայն քաղաքացիները կարողանում էին վճարել բացակայած զորակոչերի համար և ազատվել քրեականն պատասխանատվությունից: Այժմ 27 տարին լրացած Հայաստանի քաղաքացին, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել բանակից խուսափելու համար, հայրենիք վերադառնալուն պես կարող է զրկվել ազատությունից:

Մարուքյանի խոսքով` իր այս առաջարկը շատերն են քննադատել` որակելով բանակից խուսափողներին աջակցություն: Մարուքյանը պնդեց` բանակից խուսափելը հանցագործություն է, սակայն պետությունն այլ ելք պետք է գտնի իր քաղաքացիների համար, ոչ թե ասի` եկեք բանտ նստեք: Պատգամավորը հայտնեց, որ այս օրերին իր հետ այդպիսի շատ քաղաքացիներ են կապ հաստատել` ասելով, որ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Ըստ նրա` շուրջ 3500 քաղաքացու նկատմամբ համաներում հայտարարելը քայլ է, որ այդ քաղաքացիները կարողանան հայրենիք վեևադառնալ:

«Պաշտպանության նախարարությունն ասում է` եթե համաներումն ընդունենք, ապա 18 տարեկան մեկ այլ քաղաքացի կարող է մտածել, որ կարող է խուսափել բանակից ու հետագայում համաներվել: Կարող ենք նայել, թե վերջին համաներմամբ ինչ հանցագործություններ կատարած անձինք են համաներման տակ ընկել, էս իմաստով բանակից խուսափելը հանրային նվազ վտանգ ունեցող հանցագործություն է»,- ասաց նա` հավելելով, որ շատերը մանկության տարիներին են տեղափոխվել Հայաստանից:

«Կրկին դիմում եմ Կառավարությանը համաներման առաջարկը քննարկելու,  հնարավորություն տալ մարդկանց վերադառնալ հայրենիք»,- եզրափակեց Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter