
Ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի գործողության ժամկետը կերկարաձգվի
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է երկարաձգել ներկրվող ցեմենտի համար պետական տուրքի գործողության ժամկետը:
Նախագիծն ընդունվեց 88 կողմ, 16 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ընդունած իրավակարգավորումների համաձայն` ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար սահմանվել է 14 հազար դրամ պետական տուրք: Այս փոփոխությամբ առաջարկվում է պետական տուրքի գործողության ժամկետը ապրիլից 1-ից երկարաձգել մինչ դեկտեմբերի 31-ը:
Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել