HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է սկսել ալկոգելի շուկայում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սկսել է ալկոգելի շուկայում լայնածավալ ստուգումներ իրականացնել։

«Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում, Շուկայի վերասկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ»,- հայտնում է Տեսչական մարմինը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված` Հայաստանում ձեռքերի ախտահանիչ միջոցներ արտադրողները շեշտակի ավելացել են, դրանց վաճառքի, բաղադրության ու որակի նկատմամբ վերահսկողություն չէր իրականացվում։

Շուկայում մեր հայտնաբերած ալկոգելների մի մասը տվյալ արտադրությունն իրականացնելու համապատասխան սերտիֆիկատ չունեին։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հարցում էինք ուղարկել ալկոգելների շուկայում վերահսկողության վերաբերյալ, սակայն տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտնել էր, որ ձեռքի հակամանրէային ախտահանիչները դուրս են Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի վերահսկողության ենթակա արտադրանքների ցանկից։

Այս պատասխանը Արմեն Կոտոլյանը հիմնավորել է Կառավարության 2012թ․ օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011թ․-ի հուլիսի 21-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ։ 

Արդյունքների մասին տեսչական մարմինը խոստանում է հայտնել ստուգումների ավարտից հետո։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter