HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն աջակցելու է այն բիզնեսին, որն աշխատատեղերը չի կրճատել և աշխատողներին վճարելու է

Կառավարությունը վաղվա նիստում սոցիալական աջակցության հինգ փաթեթ է ընդունելու, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին: Այս մասին խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին: Պատգամավորը իր մտահոգությունն էր բարձրաձայնում արտադրամասերի աշխատանքի դադարեցման առնչությամբ` հետաքրքրվելով, թե կա՞ արդյոք համաձայնություն գործարանների սեփականատերերի հետ, որպեսզի վճարվի աշխատակիցների աշխատավարձը հարկադիր պարապուրդի համար: Պատգամավորը հետաքրքրվեց նաև այդ գործարանների արտադրանքի վերաբերյալ, քանի որ շատերի դեպքում պատվերները արտերկրից են, իսկ արտահանում այժմ չեն կարողանում կատարել:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` ոչ թե Հայաստանում կորոնավիրուսի համաճարակ է, այլ աշխարհում՝ կորոնավիրուսի պանդեմիա:

«Ես կիսում եմ Ձեր մտահոգությունը, բայց Ձեր հարցերից տպավորություն է, որ աշխարհը ապրում է իր կյանքով. պայմանագրեր են կնքում, արտահանում են, իսկ կորոնավիրուսը մտել է Հայաստան, ու մեր ազնիվ ցեղը կորչելու է զուր տեղը… Այդպես է ողջ աշխարհում: Վաղը կառավարության նիստում հինգ փաթեթ ենք ընդունելու, որոնցով մենք քաջալերելու ենք այն բիզնեսին, որը մարդկանց աշխատավարձը տալու է: Խրախուսելու ենք բիզնեսին, որը աշխատատեղերը չի կրճատել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կառավարությունը սոցիալական աջակցության փաթեթ է ընդունելու այն երեխաների համար, որոնց ծնողները վերջին շրջանում համաճարակով պայմանավորված՝ կորցրել են աշխատանքը: Այդ երեխաները կստանան ամսական 100 հազար դրամ սոցիալական աջակցություն:

Այն ընկերությունները, որոնք արտակարգ դրությունից հետո աշխատեղերի քանակը չեն կրճատել, այդ ընկերության աշխատողների մի մասի աշխատավարձը փոխանցելու է կառավարությունը:

«Այսինքն՝ մենք գրանտ ենք տալու այդ ընկերություններին: Էստեղ հնչած բոլոր հարցերի ուղղությամբ լուծումներ լինելու են: Մենք ամենօրյա ռեժիմով խորհրդակցություն ենք անում, որտեղ ձեր նշած բոլոր սիգմենտները կան»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց` օգնությունը լինելու է հասցեական նրանց համար, ովքեր մրցունակ են, պարտաճանաչ, օրինական և հեռանակարային, այսինքն՝ չի լինի աջակցություն այն բիզնեսներին, որոնք եթե չլիներ կորոնավիորսը, միևնույն է, փակվելու էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter