HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արսեն Թորոսյան. «Հայաստանը չունի թեստերի պակաս»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանում է լրագրողների հարցերին։

«Դպրոցահասակ երեխաներ վարակվածների մեջ կան, սակայն նրանք իրենց լավ են զգում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Շատ է խոսվում, որ երեխաները կարող են դառնալ վիրուսի տարածման աղբյուր, սակայն իրենց իսկ օրգանիզմի վրա վիրուսի ազդեցության նկարագրված դեպքեր աշխարհում չկան», - լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ փոխանցման շղթաները պետք է կոտրել բոլոր տարիքներում։

Ըստ նրան՝ պետք է պահպանել սոցիալական վարքագիծ, քանի որ խնդիրը լուծելու հստակ ժամկետ չկա, մինչեւ որ լինեն էպիդեմիայի նահանջ, վակցինա, կամ բուժող դեղեր», - նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ չեն կարող ասել՝ այս կամ այն դեղը բուժում է։

Այն հարցին՝ արդյոք Հայաստանն ունի թեստերի պակաս, նախարարը պնդեց. «Հայաստանը չունի թեստերի պակաս, ունի psr թեստերի բավարար քանակ եւ շարունակում է դրանք ձեռք բերել, մինչ այսօր արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը։ Եթե խոսքը վերաբերում է արագ թեստերին, դրա մասին բազմիցս խոսել եմ», - նշեց նախարարը։

«Գյումրիում վարակակիրները շատ չեն, շփման շրջանակը պարզ է»,- իր խոսքում նշեց նախարարը, հավելեց, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում վարակի թեթեւ դեպքերով քաղաքացիները։

«Մարզերը չեն կարող ունենալ թեստեր, դա ունի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, եւ չի կարող որեւէ մարզային հիվանդանոց անել այդ թեստը», - նշեց նախարարը՝ հավելելով, որ ունեն թեստեր Գյումրիի, Վանաձորի եւ Կապանի մասնաճյուղերը։

Ռապիդ թեստերի վերաբերյալ նշեց, որ դրանք կրկնման կարիք ունեցող արագ թեստեր են, կողմնորոշիչ են,  իսկ վիրուսի ՌՆԹ-ն հայտնաբերում են psr թեստերի միջոցով» ,- նշեց նախարարը։

Վարակի տարածման վերաբերյալ նշեց, որ դեպքեր կան թե' Երեւանում, թե' հարակից մարզերում։

Վարակակիրների մեջ կա երեք բուժաշխատող՝ բուժքույր, բժիշկ եւ շտապօգնության վարորդ։

Հղիների վերաբերյալ տեղեկացրեց, որ աշխարհում ծանր դեպքեր չեն եղել, իսկ պտղի վրա ազդեցության վերաբերյալ դեռեւս վաղ է խոսել։

Էրեբունու եւ Կոտայքի մարզի արտադրամասերի վերաբերյալ նախարարը տեղեկացրեց, որ տարածքից մեկուսացվել է մի քանի հարյուր անձ, երեկվա տվյալներով՝ Էրեբունի վարչական համայնքում գործող արտադրամասից մեկուսացվել է 140 անձ՝ աշխատակից եւ փոխկապակցված անձինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter