HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՅՈւՆԵՍԿՕ-ն կազմակերպում է գլոբալ կոալիցիա. 165 երկրում տանն է մնացել 1,5 մլրդ սովորող

ՅՈւՆԵՍԿՕ-ն այսօր հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհի սովորողների 87 տոկոսը ստիպված է մնալ տանը: Խոսքը 165 երկրի ավելի քան 1,5 մլրդ մարդու մասին է: Նկատենք, որ ամսի 24-ին այդ թիվը 1,37 մլրդ էր, երկրների թիվը՝ 138: 

Ըստ այդմ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն կազմակերպում է գլոբալ կոալիցիա, որպեսզի աջակցի երկրներին՝ հեռավար ուսուցման մեջ առաջատար տեխնոլոգիաների կիառման ծավալները մեծացնելու եւ սովորողների ավելի լայն շրջանակ ընդգրկելու համար: 

«Մենք նախկինում երբեք չենք բախվել ուսումնական գործընթացի այսպիսի լայնամասշտաբ խաթարման,- հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն,- գործընկերային վերաբերմունքը առաջ շարժվելու միակ միջոցն է»:

«Մենք պետք է արագացնենք փորձի փոխանակման պրոցեսը եւ օգնենք առավել խոցելի խմբերին՝ անկախ նրանից՝ նրանք համացանցին հասանելիություն ունեն, թե ոչ»,- հայտարարել է հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ով կոալիցիա ստեղծելու հարցում համագործակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ:

Մի շարք միջազգային կազմակերպություններ եւ հայտնի մասնավոր ընկերություններ (Microsoft, GSMA, Weidong, Google, Facebook, Zoom, KPMG, Coursera) արդեն միացել են այս կոալիցիային: 

Վերջինիս նպատակներից են՝ աջակցել երկրներին մոբիլիզացիայի հարցում եւ օգնել ներդնել ինովացիոն միջոցներ եւ լուծումներ հեռավար ուսուցման համար, փնտրել արդար որոշումներ եւ ապահովել համընդհանուր հասանելիություն, ապահովել արձագանքման կոորդինացված միջոցներ ու թույլ չտալ, որ զուր ջանքեր գործադրվեն, նպաստել սովորողների՝ դասասենյակներ վերադառնալուն այն բանից հետո, երբ դպրոցների աշխատանքը կվերականգնվի:  

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter