HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոխնախարար. «Մենք սահմանափակում ենք մարզերից Երևան և Երևանից մարզեր ուղևորահոսքը»

Այսօր նախատեսվում է փոփոխություններ իրականացնել պարետի որոշման մեջ, որով կդադարեցվի միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումները: Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Պլանավորվում է արգելել նաև ներմարզային ուղևորափոխադրումները, դրանք հինգ մարզում են ներկա պահին գործում»,- ասաց նա:

Փոխնախարարը հիշեցրեց, որ պարետի որոշմամբ ուղևորափոխադրումների գործունեության վերաբերյալ որոշակի սահմանափակումներ են ներառվել: Այժմ որոշ ներմարզային և ներհամայնքային երթուղիներ գործում են: Ներմարզային ուղևորափոխադրումներ գործում են Լոռու, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի մարզերում, իսկ ներհամայնքային` Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի մարզերում:

«Սահմանափակումների ողջ իմաստն է, որ մարդիկ քիչ շփվեն, մենք կանխարգելենք վիրուսի տարածումը: Միջմարզային ուղևորափոխադրումները դադարեցվել են, նաև դադարեցվել են մեկ ուղևորից ավելի փոխադրումները մարդատար մեենաներով` բացառությամբ երեխաների և այն անձանց, որոնք խնամքի կարիք ունեն»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով` փոփոխության իմաստն այն է, որ քաղաքացիները մարզից մարզ չտեղափոխվեն մարդատար մեքենաներով` սահմանված քանակից ավելի ուղևորով:

«Մենք սահմանափակում ենք մարզերից Երևան և Երևանից մարզեր ուղևորահոսքը, եթե թեթև մարդատարներ մեքենաներով չսահմանափակեինք, ավտոբուսներով տեղափոխվող անձանց մուտքը կտեղափոխվեր մարդատար մեքենաներ»,- ասաց նա:

Անդրադառնալով ավիացիայի գործունեությանը փոխնախարարն ասաց, որ այս պահին չորս ռուսական և մեկ բելառուական ընկերություն է գործում, բելառուսական ընկերության դեպքում առաջիկա չվերթը Մինսկ-Երևան ուղղությամբ է: Ուղևորահոսքը ևս կրճատվել է, եթե մարտի ութի դրությամբ օրական 6000 է եղել, ապա այսօրվա դրությամբ մոտ 800 է:

Երկաթուղային տրանսպորտը գործում է՝ բացառությամբ արագընթաց գնացքի, այսօրվանից այն դադարեցվում է:

Երկաթուղային տրանսպորտում ևս կանխարգելիչ աշխատանքներ են կատարվում: Փոխնախարարը հայտնեց, որ ցուցում է տրվել Հարավկովկասյան երկաթուղուն, որպեսզի վագոններում պահպանվի սոցիալական հեռավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter