
Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով է ախտորոշվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։ Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
Over the last 24 hours I have developed mild symptoms and tested positive for coronavirus.
— Boris Johnson #StayHomeSaveLives (@BorisJohnson) March 27, 2020
I am now self-isolating, but I will continue to lead the government’s response via video-conference as we fight this virus.
Together we will beat this. #StayHomeSaveLives pic.twitter.com/9Te6aFP0Ri
Կորոնավիրուսի ստուգման թեստի պատասխանը պարզ է դարձել այսօր։ Վարչապետը նշել է, որ երկրում համաճարակ է, հետևաբար հեշտությամբ կարող էր վարակվել նաև ինքը։ Ջոնսոնը նշել է, որ իր մոտ հիվանդության թույլ ախտանիշներ են և կոչ է արել խուճապի չմատնվել։
Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ուելսի արքայազն Չարլզի մոտ։ «Նրա մոտ հայտնաբերվել են հիվանդության թեթև ախտանիշներ, արքայազնի առողջությունը լավ է։ Վերջին մի քանի օրերի ընթացքում, ինչպես սովորաբար, աշխատում է տնից»,- նշվում է արքայազն Չարլզի ներկայացուցչի հայտարարության մեջ։ Ընդ որում, արքայազնի կինը՝ Կոռնուելի դքսուհի Քամիլան, նույնպես հանձնել էր կորոնավիրուսի ստուգման թեստ, որի պատասխանը բացասական էր։ Արքայազն Չարլզը և նրա կինը մեկուսացել են Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։
Վերջին տվյալներով` Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 11 658, ապաքինվածների թիվը՝ 135-ի, իսկ մահվան դեպքերը՝ 578-ի։
Լուսանկարը՝ EPA-EFE-ի
Մեկնաբանել