HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանը փակում է իր բոլոր սահմանները

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարականով որոշվել է մարտի 30-ից սահմանափակել բոլոր տեսակի տեղաշարժերը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ողջ երկայնքով։ Պատճառը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է։

Միշուստինի համապատասխան հանձնարարականի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայք էջում, համաձայն որի ժամանակավորապես կարգելվի տեղաշարժը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր տիպի ավտոմոբիլային, երկաթուղային, մարդատար, գետային և խառը տիպի սահմանային հսկիչ անցագրային կետերով, ինչպես նաև ռուս-բելառուսական պետական սահմանի ցամաքային անցակետերով։

Հանձնարարականում նշված են մարդկանց այն խմբերը, որոնց հնարավորություն կտրվի հատել պետական սահմանը։ Բացառություն կկազմեն դիվանագետները, ՌԴ քաղաքացի հանդիսացող միջազգային հաղորդակցության բեռնատարների վարորդներն ու նավերի անձնակազմերը, Կալինինգրադի մարզի բնակիչները, ինչպես նաև միջազգային գնացքների ու լոկոմոտիվների բրիգադները։ Բացի այդ, սահմանը կկարողանան հատել նաև բոլոր այն անձինք, որոնք մեկնում են հարազատների թաղման արարողությանը։ Այդ դեպքում, սակայն, քաղաքացին ստիպված կլինի ներկայացնել մահվան փաստը հաստատող փաստաթուղթ։ 

Հանձնարարականում նշվում է, որ սահմանափակումները չեն տարածվի Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիների վրա, որոնք մշտապես բնակվում են Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում, եթե իրենց մոտ ունենան Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր։

Հիշեցնենք, որ դեռ մարտի 18-ին Ռուսաստանը որոշել էր մինչև մայիսի 1-ը փակել մուտքը արտասահմանցիների համար։ Դադարեցվել են նաև դեպի այլ երկրներ թռիչքները։ 

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1 264-ի, ապաքինվածների թիվը՝ 49-ի, իսկ մահացածների թիվը՝ 4-ի։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter