HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը

Մարտի 29-ին 75 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դե Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը։

Նա Ֆրանսիայի նախկին նախագահներ Ժակ Շիրակի եւ Նիկոլա Սարկոզիի հիմնական գաղափարակիցն էր, նրանց նախագահության տարիներին՝ կառավարության անդամ։ 

Ֆրանսիական «Լը Մոնդ» թերթի հաղորդմամբ՝ Պատրիկ Դեւեջյանը հոսպիտալացվել էր մարտի  26-ին։ Նա Թվիթերում արված գրառման մեջ նշել էր, որ իրեն հոգնած է զգում, բայց վիճակը կայուն է՝ շնորհիվ բժիշկների բացառիկ աշխատանքի շնորհիվ։

Դեւեջյանը առաջին քաղաքական-հասարակական գործիչն է Ֆրանսիայում, որը մահացավ կորոնավիրուսից։ Նա ամուսնացած էր, չորս զավակի հայր։

Պատրիկ Դեւեջյանի ընտանիքին եւ հարազատներին ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ 

«Վիշտն անսահման է: Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր: 

Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիերին, հարազատներին, ընկերներին»,- նշված է դեսպանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Լուսանկարը՝ Ժան-Քրիստոֆ Մարմարայի, Ֆիգարո (Jean-Christophe MARMARA/Le Figaro)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter