HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նարեկ Զեյնալյան. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչ ազդեցություն է ունենալու զանգի ժամը, սկիզբն ու ավարտը ֆիքսելը»

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անարդյունավետ է որակում քաղաքացիների հեռախոսազանգերի տեղորոշումը բացահայտող Կառավարության օրենսդրական առաջարկը:

«Շատ կարևոր է ցանկացած նախաձեռնություն, որը կոչված կլինի կոնտակտավորների շղթան բացահայտելու համար, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչ ազդեցություն է ունենալու զանգի ժամը, սկիզբն ու ավարտը ֆիքսելը: Կոնտակտավորը կարող է լինել ցանկացած անձ, որը տվյալ վարակակրի հետ նույն տարածքում է գտնվել` խանութում, տրանսպորտում, կանգառում, փողոցում կողքով քայլելուց, իսկ զանգի ժամը ֆիքսելը…»,- ասաց Զեյնալյանը:

Պատգամավորն ասաց, որ օրական 30-40 անձի հետ հեռախոսազրույց է ունենում, սակայն կարող է նրանցից որիևէ մեկի հետ չհանդիպել:

«Անհասկանալի է` սա ինչպես է նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը: Ինձ հետաքրքրիր է` որևէ համաճարակաբանի հետ խորհրդակցել եք, թե չէ: Եթե կիրառության մեջ դիտարկենք, ապա կլինի այսպես` ֆիքսել ենք հիվանդի անձը, հետ ենք գնում 14 օր և փորձում ենք գտնել՝ ում հետ է հանդիպել: Կոնտակտավորներին հանդիպելու տեսանկյունից սա զրոյական էֆեկտ ունի, եթե մեկ օրից ավելի է անցնում կոնտակտավորին հայտնաբերելու ժամանակը, սա բացարձակ որևէ էֆեկտ չունի»,- ասաց Զեյնալյանը:

Պատգամավորի խոսքով` մեկ օրում կոնտակտավորը կարող է հանդիպած լինել, օրինակ՝ հինգ հոգու, նրանցից մեկը՝ հիսուն հոգու և այդպես շարունակ: Ըստ նրա` համաճարակաբանական տեսանկյունից նման սահմանափակումները` հեռախոսազանգերի նման վերահսկողություն սահմանելը, զրո արդյունավետություն կարող են ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter