
Կորոնավիրուսով հիվանդացության մահվան դեպքում դիահերձումը կարգելվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդացության մահերի դեպքերում արգելել դիահերձումը: Նախագծի հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` հիմնական նպատակն է կանխել հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը:
Նախագիծն ընդունվեց միաձայն` 69 ձայնով:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտել է այս արտահերթ նիստը, ներկա էր միայն քաղաքական մեծամասնությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել