
Դոլարը վաճառվում է առավելագույնը 510 դրամով. փոխարժեքներն այսօր
Հայաստանյան բանկերում այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, դոլարը գնվում է 500-503 դրամով, վաճառվում ՝ 508-510 դրամով։ Այս մասին են վկայում rate.am հարթակում հրապարակված փոխարժեքները։
Իսկ փոխանակման կետերում դոլարը գնվում է 503-505 դրամով, վաճառվում՝ 508.5-510 դրամով։
Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) վերջին տվյալներով՝ մարտի 31-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 504.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.67 դրամով։ Համեմատության համար մեկ շաբաթ առաջ՝ մարտի 25-ին, այն կազմել է 495.93 դրամ։
Ռուսական ռուբլին այսօր բանկերում գնվում է 6.14-6.37 դրամով, վաճառվում՝ 6.62-6.80 դրամով։
Ըստ ԿԲ-ի՝ նախորդ օրը միջին փոխարժեքը կազմել է 6.46 դրամ։
Իսկ եվրոն այսօր բանկերում գնվում է 546-553 դրամով, վաճառվում՝ 560-568 դրամով։
Ըստ ԿԲ-ի` նախօրեին եվրոյի միջին փոխարժեքը կազմել է 553.45 դրամ։
Մեկնաբանել