HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Արգելվել է սննդամթերքի որոշ տեսակների արտահանումը ԵԱՏՄ երկներից

Երեկ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստի ժամանակ, որոշում է ընդնունվել ներդրնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիիրառվող միջոցառումների «երկրորդ փաթեթը», որը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկներից արտահանվող սննդամթերքի առանձին տեսակների վրա արգելք կիրառել։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։

Որոշումն ուժի մեջ է մտնելու ԵՏՀ կայքում հրապարակվելուց հետո 10 օրվա ընթացքում։

Այդ ցանկում են սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ձավարը, կոպիտ աղացած ալյուրը, հացահատիկային հատիկները, կեղևավորված հնդկացորենի հատիկները, հնդկաձավարից ստացած այլ պատրաստի սննդամթերք, մանրացված և չմանրացված սոյայի և արևածաղկի սերմերը։

Այս սննդամթերքի արտահանումն արգելվում է մինչև հունիսի 30-ը։ Ըստ ԵՏՀ-ի՝ այս արգելքը թույլ կտա բնակչությանն ապահովել սննդամթերքի բավարար քանակով, երբ արդեն «սրվի սանիտարահամաճարակային իրավիճակը»։

Նշենք, որ դեռևս մարտի 20-ին Ռուսաստանն արգելել էր բոլոր տեսակի ձավարեղենի արտահանումը մինչև մարտի վերջ։

Մինչ օրս ԵՏՀ-ն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին։ Օրինակ, մարտի 16-ին ԵՏՀ խորհուրդն ընդունել է N21 որոշումը, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել  ԵԱՏՄ անդամ երկրների կողմից նախկինում ընդունված որոշումներում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

Մասնավորապես, ԵԱՏՄ տարածք ներկրվող և կորոնավիրուսի տարածման և կանխարգելման համար կիրառվող մի շարք ապրանքներ ազատվում են մաքսատուրքից։ Որոշումը նախ և առաջ տարածվում է անհատական պաշտպանության և ախտահանիչ միջոցների, ինչպես նաև՝ բժշկական սարքավորումների առանձին տեսակների և մի շարք բժշկական պարագաների վրա։

Այդ ապրանքներն ազատվելու են ներմուծման մաքսատուքրից՝ հիմք ընդունելով ԵԱՏՄ երկների առողջապահության ոլորտի ազգային լիազոր մարմինների կողմից տրված հաստատումը:

Նախատեսվում է ներմուծման մաքսատուրքից ազատել նաև մի շարք այլ ապրանքատեսակներ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերքի որոշ տեսակներ, արդյունաբերության համար կիրառվող այլ հույժ կարևոր բաղադրիչներ։ Այս հարցը կքննարկվի առաջիկայում՝ ապրիլի 3-ին կայանալիք ԵՏՀ ժողովին։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին փոփոխություններ է մտցվել նաև № 41 որոշման մեջ, որով արգելվել է մի շարք պաշտպանիչ նյութերի, մասնավորապես՝ անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների, ինչպես նաև՝ բժշկական նշանակության որոշ նյութերի արտահանումը։ Դեռևս մարտի 4-ին Ռուսաստանն արգելել էր այդ ապրանքների արտահանումը ցանկացած երկիր։ Այդ արգելքն ուժի մեջ է լինելու մինչև 2020թ․ հունիսի 1-ը։

 

Լուսանկարը՝ sputnik.kg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter