
Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը կմասնակցեն Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել ընտրողների 50 %-ից ավելի ձայներ:
Ամենաշատ ձայները ստացել են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, որոնք էլ կպայքարեն երկրորդ փուլում:
Ըստ նախնական արդյունքների ստացվել է հետևյալ պատկերը՝
Քրիստին Բալայան՝ 202 ձայն / 0,3 %
Վիտալի Բալասանյան՝ 10755 / 14,7 %
Սերգեյ Ամիրյան՝ 106 / 0,2%
Դավիթ Բաբայան՝ 587 / 0,8 %
Բելլա Լալայան՝ 162 / 0,2 %
Արայիկ Հարությունյան՝ 36 076 / 49,26 %
Հայկ Խանումյան՝ 962 / 1,3 %
Դավիթ Իշխանյան՝ 1883 / 2,56 %
Վահան Բադասյան՝ 743 / 1%
Մասիս Մայիլյան՝ 19 360 / 26,4 %
Աշոտ Ղուլյան՝ 1683 / 2,3 %
Ռուսլան Իսրայելյան՝ 368 / 0,5 %
Աշոտ Դադայան՝ 198 / 0,3 %
Մելսիկ Պողոսյան՝ 141 / 0,2 %
անվավեր՝ 2625
***
Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 104 384 քաղաքացի, որոնցից ընտրությանը մասնակցել է 76 728-ը կամ 73,5 %-ը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին:
Մեկնաբանել