HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Նաիրա (Նառառա) Մուրադյանի դրվագ-նկարները «պատմում» են մեկուսացումը

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Նառառա Մուրադյանի ֆեյսբուքյան էջին մարտի 23-ին հայտնվեց ինքնամեկուսացման հաշթեգով առաջին գրառումը (Quarantine and Isolation), ավելի ճիշտ՝ դրվագ-պատկերը։ Հետո նույն օրը հայտվնեց երկրորդը, երրորդը։

Ավելի ուշ պատում-պատկերները (ինձ համար դրանք պատումային են) սկսեցին պարբերաբար երեւալ որպես իրավիճակներ, դրվագներ, գործողություններ, որոնք տարածության մեջ նոր տարածության եւ ներսից սեփական տարածքին նայելու հրաշալի տեղ սկսեցին բացել ինձ համար եւս։

«Ես «դուրս» համարյա չունեմ․ ամեն ինչը ներս է, ու կիսվելու հավեսն էլ կա»․գրում է Նառառան ու տեղադրում իններորդ դրվագ-նկարը։

Զրուցեցինք, ներս ու դրսի հարաբերության մասին խոսեցինք, կիսվեցինք այս օրերին ուժգնացած, կերպ ստացած կարոտի մասին, եւ, քանի որ զրույցը տեղի էր ունենում Ֆեյսբուքի միջոցով (տեքստային), որոշեցինք, որ այդպես էլ պիտի թողնենք․․․ Այսինքն այն, ինչ ասել ենք իրար, բայց չենք լսել, չենք խոսել նույն տարածքում, չենք տեսել իրար, երրորդին՝ ընթերցողին էլ թող երեւա այնպես, ինչպես «լսում» եւ կարդում էինք Նառառան եւ ես։

Վերջին տասը օրերի ինքնամեկուսացման ընթացքում ստեղծված դրվագ-նկարներն անմիջապես զրույցից  (screenshot-երից) հետո։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter