HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Այս գիշեր մահացել է Մարալիկի 68-ամյա բնակիչ, ով կորոնավիրուսով էր ախտորոշվել

Կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ Երևան տեղափոխված Մարալիկի 68-ամյա բնակիչ Լ. Ա.-ն այս գիշեր մահացել է: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ հանգուցյալի տեղափոխման, հուղարկավորության հարցերով վերահսկողությունը դրված է ոստիկանության վրա, համայնքապետարանը զբաղված է քաղաքի ախտահանման միջոցառումների կրկնապատկմամբ:

«Մահացածն ապրում էր 5 հարկանի շենքում, ամբողջովին ախտահանել ենք, քլորաջրով, ժավելով, լվացրել ենք մուտքերը, աստիճանները: Նույն գործողություններն արվում են նաև մյուս բնակելիներում: Ինչ վերաբերում է մահացածին, ապա ինքը ուներ սրտի խնդիր, շատ բարձր շաքար, թոքաբորբը հետո է զարգացել, այսինքն՝ բավական ուղեկցող հիվանդություններ ուներ: Քչախոս, չշփվող մարդ էր, որսորդ էր, ավելի շատ սիրում էր բնության մեջ լինել: Զավակներից տղան երկար տարիներ է՝ Հայաստանում չէ, աղջիկներն էլ Երևանում են ամուսնացած, տունը ինքն ու կինն էին: Հիմա կինը մեկուսացված է ու, իմ տեղեկություններով, մեկուսացած է նաև աղջիկը, որը Երևանում է: Ասում են, որ թաղման է մասնակցել, էս ընթացքում Մարալիկում 1-2 թաղում է եղել, ինքը հաստատ չի մասնակցել, ասում են Ձորակապում է եղել, բայց չեմ կարող հստակ ասել»,- տեղեկացրեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter