HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրել է կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատուներին

Այսօրվա ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոլ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների մասին՝ ընդգծելով, որ հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից գոհ չէ․

«Վերջերս մի քանի խորհրդակցություններ ենք արել, և ես որոշ մարմինների հանձնարարականներ եմ տվել, որպեսզի հակակոռուպցիոն գործերի էֆեկտիվությունը էականորեն ավելանա։ Իհարկե, մենք փորձել ենք դուրս բերել պատճառները, և հիմա էլ այդ պրոցեսն ընթացքի մեջ է, թե որտեղ են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որ այդ գործերը բավարար արդյունավետությամբ առաջ չեն ընթանում։ Իմ գործընկերները գիտեն նաև, որ եթե այդ արդյունավետությունը չբարձրանա, արդեն այլ կարգի որոշումներ պետք է կայացնենք»,- նշեց Կառավարության ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ 2018 թվականից մինչև այս պահը Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով։ 

«Այդ գումարը օդի՞ց ընկավ։ Դա ստվերի դեմ պայքարն էր, մենաշնորհի դեմ պայքարն էր, դա կոռուպցիայի դեմ պայքարն էր, որոնց արդյունքներով այդ գումարները վերադարձվել են պետական բյուջե։ Կան նաև քրեական գործեր, որոնցից ես գոհ չեմ, սակայն 40 միլիարդ դրամ այս պահին հետ է բերվել, իսկ հարուցված քրեական գործերը վերաբերվում են 190 միլիարդ դրամի չարաշահումներին, բայց սա ամբողջ չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է։ 

Կառավարության ղեկավարն ասաց նաև, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները ունեն գործընկերներ, սակայն ոչ հովանավորներ, քանի որ «թավշյա հեղափոխությունը» աշխարհաքաղաքական կոնտեքստ չի ունեցել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter