
Վաղը Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների երկրորդ խումբը կվերադառնա հայրենիք
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը քիչ առաջ ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաղը՝ ապրիլի 7-ին, ռուսական «Red Wings» ավիաընկերությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացնելու է երկրորդ չարտերային չվերթը դեպի Երեւան: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ավիաընկերությունը տարհանել է ՀՀ քաղաքացիների առաջին խմբին:
Դեսպանությունը հայտնել է, որ չվերթը կայանալու է 15:40-ին, ու Երեւան ժամանելուց հետո քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
«Զվարթնոց» օդանավակայանի կայքից էլ տեղեկանում ենք, որ ժամանումը նախատեսված է Երեւանի ժամանակով 19:25-ին:
«Դոմոդեդովո» օդանավակայանից լուսանկարները տրամադրել է Մարիամ Հովսեփյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել