
ՀՀ քաղաքացիների երկրորդ խումբն է Ռուսաստանից տեղափոխվում հայրենիք
Այսօր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երեւան է տեղափոխվում Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիների երկրորդ խումբը: Առաջինը ժամանել էր երեկ երեկոյան: Չվերթը կրկին իրականացնում է ռուսական «Red Wings» ավիաընկերությունը: Չնայած թռիչքը Մոսկվայից նախատեսված էր տեղական ժամանակով 15:40-ին, կայացել է ուշացումով՝ 16:46-ին:
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ վայրէջքը Երեւանում նախատեսված է 20:16-ին:
Հիշեցնենք, որ Երեւան ժամանելուց հետո քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել