
Նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին մաղթել է շուտափույթ ապաքինում
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Նախագահ Սարգսյանը նրան մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել