
Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այդ մասին հայտարարել է Դաունինգ սթրիթը 10-ը: Վարչապետը խնդրել է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին անհրաժեշտության դեպքում փոխարինել իրեն:
Վարչապետի մամլո խոսնակը հայտարարել է, որ կեսօրից հետո վարչապետի առողջական վիճակը վատացել է, որի արդյունքում, բժշկական անձնակազմի խորհրդով, նա տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը եղել էր դրական, որի պատճառով վարչապետը մեկուսացվել էր: Այդ մասին նա տեսանյութ էր հրապարակել «Twitter»-ի իր միկրոբլոգում: Ապրիլի 3-ին էլ հրապարակված հերթական տեսագրության մեջ Ջոնսոնը նշում էր, որ շարունակում է գտնվել ինքնամեկուսացման մեջ, քանի որ ունի ջերմություն:
Լուսանկարը՝ «PA Press»-ի
Մեկնաբանել