HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բոլոր համայնքապետերը կպարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկին, որի համաձայն՝ բոլոր համայնքապետերը պարտավորվում են եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Նախագիծը քննարկման էր դրվել երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր միաձայն` 95 ձայնով:

Առաջին ընթերցմամբ պատգամավորն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները ևս պարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել: Գործող օրենքով նման պարտավորություն դրված է միայն 15 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների վրա:

Այժմ առաջարկվում է որևէ տարբերակում չդնել, թե քանի բնակիչ ունի համայնքը և ամրագրել, որ բոլոր համայնքների ղեկավարներն են պարտավոր եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Այն ներկայացվեց քվեարկության և, ստանալով դրական եզրակացություն, ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ:

Լուսանկարը` Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter