HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արսեն Թորոսյան․ «Ունենալով ցածր թվեր՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն»

«Վերջին օրերին տեսնում ենք, որ հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել, և դա նաև հետևանք է արտակարգ դրության և վերջին երկու շաբաթվա ավելի խիստ սահմանափակ ռեժիմի, որը, սակայն, խնդիր ունի պահպանման։ Տեսնելով ցածր թվեր՝ չպետք է թուլանանք և լինենք ավելի հանգիստ՝ համարելով, որ ամեն ինչ հետևում է։ Ունենալով ցածր թվեր՝ մենք ունենք աղբյուրների բազմազանություն։ Հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական և այլ աղբյուրներից են»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցած ասուլիսում, նախքան լրագրողների հարցերին պատասխանելը, հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի փոխանցման շղթաները կոտրելու գործողությունները պետք է լինեն երկարատև։ Պատճառներից մեկն այն է, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը բավական երկարատև է, և այն դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից, նույնիսկ այն դեպքերում, երբ պացիենտը որևէ ախտանշաններ չունի։

«Հետևություններ անելու համար դեռ շատ վաղ է, պետք է չկորցնենք զգոնությունը և շարունակենք բոլոր գործողությունները նույնիսկ ավելի լայն թափ տալով նրան, ինչ արել ենք մինչ օրս։ Դա պացիենտների հայտնաբերումն է, նրանց թեստավորումն ու բուժումը, կոնտակտավորների մեկուսացումը և այդպես շարունակ մինչև կամ կլինի հիվանդության ամբողջական բուժումը, կամ կլինի պատվաստում։ Մինչև այդ մենք պետք է ունենանք կառավարելի թվով պացիենտներ։ Եթե հակառակը լինի, ապա կունենանք աղետալի իրավիճակ, երբ առողջապահական համակարգը չի կարողանա մեծ թվով պացիենտների բուժմամբ զբաղվել»,- նշեց Թորոսյանը։

Նախարարն ասաց, որ կորոնավիրուսով հիվանդության դեպքերի 80 %-ը չի պահանջում բուժում կամ պահանջում է բուժում տնային պայմաններում, և արդեն բազմաթիվ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց Հայաստանը դեռ այդ ռեժիմին չի անցել։ Հետևաբար տնային կամ թեթև բուժումների համար դեղորայք չկա։

Անդրադառնալով այս օրերին աշխատող բուժաշխատողների ֆինանսավորմանը՝ նախարարը հայնտեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները պատշաճ ֆինանսավորվում են, հիմնականում՝ պետական բյուջեի միջոցներով։ Ֆինանսավորվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները։

Առողջապահության նախարարի խոսքով՝ մինչ օրս ներգրավված են 1700-ի հասնող բուժաշխատողներ Հայաստանի 9-ը հիմնական բուժհաստատություններից, պետք է հաշվի առնել նաև Շտապօգնության ծառայությունը, սահմանային անցակետերի մոտ գտնվող բժշկական կենտրոնները, որոնք հաճախ կասկածելի դեպքերի մեկուսացումով և ախտորոշմամբ են զբաղված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter