
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը։
Այս տեղեկությունը հաստատել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում հաստատվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը։ Հ.Գ. Ցավոք մենք այլևս միակը չենք..»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։ Այդպիսով, վերջին տվյալներով` փաստացի բուժվողների թիվը կազմել է 780, առողջացածներինը՝ 173:
Ապրիլի 10-ի դրությամբ` արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 13:
Թարմացում. 15:30
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել