HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

FLEX ծրագրի մասնակից Հայկը պատմում է մեկուսացման պայմանների մասին

Հայկ Սարգսյանը Հայաստան վերադարձած 35 աշակերտներից է, նա FLEX ծրագրով նախորդ տարվա օգոստոսին մեկնել էր Ամերիկայի միացյալ նահանգներ։  FLEX ծրագրի 34 և ACES ծրագրի աշակերտ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում էին գտնվում: Առավոտյան մոտավոր 30 ժամ տևած ճանապարից հետո հասել են Հայաստան։ Վերադառնալուն պես` նրանք 14-օրով մեկուսացվել են։ 

Ամերիկայում Հայաստանի դեսպանության համակարգմամբ` 19 նահանգներից աշակերտները հավաքվել են Չիկագոյի օդանավականում, կազմակերպվել է Չիկագո-Դոհա-Թբիլիսի չվերթ, իսկ Թբիլիսիից նրանք ավտոբուսով դեպի Հայաստան են վերադարձել:

Հայկը պատմում է, որ նրանք Միացյալ նահանգներում պիտի մնային մինչև հունիսի սկիզբ, քանի որ կրթական ծրագիրը մեկ ակադեմիական տարով էր, բայց ապրիլի 9-ի չվերթից 2 օր առաջ աշակերտների էլեկտրոնային հասցեներին նամակ է ուղարկվել, որում նշված էր, որ ապրիլի 9-ին չվերթով վերադառնալու են Հայաստան։

Ասում է, որ օդանավակայանում իրենց դիմակ, ալկոգել, սնունդ են տվել, իսկ Հայաստանում նրանց դիմավորողներն ու Դիլիջան ուղեկցողները եղել են հատուկ արտահագուստով։

Հայաստան վերադառնալուն պես աշակերտներին մեկուսացրել են։ Հայկը պատմում է, որ սկզբում նրանք գնացել են Դլիջանի «Հայք» հյուրանոց, սակայն վերջիններիս պայմանները չեն գոհացրել, նրանք դիմել են FLEX ծրագրի համակարգողին, ծնողներից ոմանք զանգահարել են առողջապահության նախարարության թեժ գիծ և ժամեր անց նրանք տեղափոխվել են «Հաղարծին» հյուրանոց։

«Մեզ ասեցին, որ բոլորդ չեք կարողանա լողանալ, քանի որ տաք ջուրը չի հերիքի, հյուրանոցի վերանորոգումը հին էր, բայց ի շնորհիվ մեր համակարգողի և ծնողների, մեզ նախաճաշից հետո տեղափոխեցին Դիլիջանի մեկ այլ հյուրանոց, բայց  անձնակազմը շատ ուշադիր է, ես ասեցի, որ բուսակեր եմ ու ինձ բուսական ուտելիքներ բերեցին, հաճելի էր շատ, ճիշտ է, մենք ոչ մի սիմպտոմ չունենք, բայց մեր բժիշկն էլ, որ վերահսկում է մեզ, մեր հանդեպ շատ ուշադիր է»,-պատմում է Հայկը։

Հյուրանոցի  յուրաքանչյուր սենյակում բնակվում են 2 հոգով, նրանք սենյակից դուրս գալ չեն կարող, բայց պատրաստվում են տեսազանգով շփվել միմիանց հետ։  

«Այսօր սենյակակցիս հետ զրուցել եմ Ամերիկայում անցկացրած ժամանակի  մասին, վերջապես լողացել եմ, հաց կերել, մեդիտացիա եմ արել, պատրասվում ենք տեսազանգով հանդիպել ֆլեքսիկներով»,-ասում է նա։


Ասում է, որ ծնողների հետ անընդհատ հեռախոսային և տեսազանգային կապի մեջ է։ Քանի որ ի սկզբանե գիտեր, թե մինչև հունիս ամիս մնալուն է Ամերիկայում, ծնողներին չտեսնելու փաստի հետ համակերպվել էր։Նշում է, որ Ամերիկայում ապրելու ընթացքում սովորել է ինքնուրույն լինել, ինքնակազմակերպվել։

«Ժամանակ չեմ ունեցել մտածել  զգացողություններիս մասին, հիմա դեռ չգիտեմ, թե ինչ եմ զգում: Այս 2 շաբաթում կփորձեմ մաքսիմալ լավ հասկանալ, թե ինչ էր այս տարին իրենից ներկայացնում ինձ համար ու ինչ-որ բաներ կփորձեմ կազմակերպել, որոնք կօգնեն մաքսիմալ պրոդուկտիվ անցկացնել 14 օրվա իզոլացիան, քանի որ դեռ այսօր եմ վերադարձել, մի քիչ խառն է ամեն ինչ։ Վաղվանից արդեն կսկսեմ մոդերացնել օրս»,-նշում է Հայկը։

Նա որոշել է պատմել մեզ, մեկուսացման պայմաններում իր առօրյայի մասին, Հայկի առօրյաին ծանոթանալու համար կարող եք հետևել մեր հրապարակումներին։

գլխավոր նկարը՝ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter