HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի 230 քաղաքացի վերադառնում է հայրենիք

Այս պահին Մոսկվայից Երեւան է վերադառնում Ռուսաստանում մնացած մեր հայրենակիցների երրորդ խումբը: Նախատեսվում է, որ «Red Wings» ավիաընկերության օդանավը, որը «Դոմոդեդովոյից» մեկնել է տեղական ժամանակով 15:58-ին, «Զվարթնոցում» վայրէջք է կատարելու 19:30-ի սահմաններում: 

Ինչպես հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը, Հայաստան է տեղափոխվում 230 քաղաքացի: «Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք,- հայտնել է դեսպանությունը՝ հավելելով,- օդանավով Հայաստան են տեղափոփվում նաեւ ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագենտներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ»։

Դեսպանությունն աջակցության համար շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ)՝ մոտ 60 քաղաքացու՝ հայրենիք անվճար վերադարձի ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար։ 

Դիվանագիտական կառույցը նաեւ նշել է, որ Հայաստան մեկնել ցանկացող, բայց այսօրվա չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գտնվող ժամանակավոր կացարան։

Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter