HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ մարտի վերջին հայտնաբերվել էր կորոնավիրուս, դուրս է գրվել Լոնդոնի Սուրբ Թոմասի հիվանդանոցից և շարունակում է ապաքինումը Չեքերս նստավայրում։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Ջոնսոնի առողջության վերաբերյալ Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ նշվում է․ «Համաձայն բժշկական թիմի խորհրդի՝ վարչապետն անմիջապես չի վերադառնա աշխատանքային պարտականությունների իրականացմանը։ Նա ցանկանում է շնորհակալություն հայտնել Սուրբ Թոմասի հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին՝ ցուցաբերված հիանալի օգնության համար»։

Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, որ իր կյանքով պարտական է Բրիտանիայի ազգային առողջապահական համակարգին։ Հինգշաբթի օրը 55-ամյա Ջոնսոնը դուրս էր գրվել վերակենդանացման բաժանմունքից, որտեղ անց էր կացրել 3 օր։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Ջոնսոնի առաջին հանրային հայտարարությունը կարճ էր։ Այն ուղղված էր բժիշկներին, որոնք բուժել են նրան․ «Ես անսահման շնորհակալ եմ նրանց։ Ես նրանց կյանքովս եմ պարտական»։

Բորիս Ջոնսոնի հարսնացուն՝ Քերի Սայմոնդսը, որը սպասում է Ջոնսոնի երեխային, «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է․ «Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք աջակցել են մեզ իրենց բարի հաղորդագրություններով։ Այսօր ես զգում եմ, որ իմ բախտն իրավամբ բերել է։ Նախորդ շաբաթ ես ունեցել եմ խիստ ծանր պահեր։ Ես ցավակցում եմ բոլոր նրանց, որոնք հայտնվել են այդպիսի իրավիճակում և շատ են անհանգստանում իրենց սիրելիների համար»։

Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը կառավարության ամենօրյա մամլո ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ վարչապետին անհրաժեշտ է տեղ և ժամանակ, որպեսզի հանգստանա, վերականգնի ուժերը և ապաքինվի։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ջոնսոնի աշխատակազմը չի շտապում կանխատեսել, թե երբ վարչապետը կվերադառնա աշխատանքի։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում վարչապետը չի անցնի ծառայողական պարտականությունների իրականացմանը։ Նրա պարտականությունները կշարունակի կատարել արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter