HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 մլն ծառ տնկելու ժամկետը երկարացվում է մինչև 2021թ. վերջ

Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է 10 մլն ծառ տնկելու նախագծի ժամկետը երկարացնել և տեղափոխել 2021թ. վերջ։

Նախարարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ նպատակային թիրախին հասնելու` 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամկետը տեղափոխվում է` հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, ինչպես նաև նկատի ունենալով հնարավոր ռիսկերը:

«Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2020թ. ընթացքում Հայաստանում կտնկենք 1.000.000 տնկի, որը նույնպես աննախադեպ է վերջին տարիների համար, իսկ արդեն 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը, տնկելով ևս 10.000.000 տնկի։

Հույս ունենք, որ շուտով կհաղթահարենք ներկայիս մարտահրավերը և նոր եռանդով կվերսկսենք համահայկական ծառատունկի համալիր աշխատանքները։ Մինչ այդ, նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»,- հայտնում է ՇՄՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter