HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայում բուժվել է կորոնավիրուսով վարակակիրների կեսից ավելին

Գերմանիայում բուժվել է կորոնավիրուսով վարակակիրների կեսից ավելին։ Այդ մասին գրել է գերմանական «Deutsche Welle» պարբերականը։ Համաձայն ապրիլի 13-ին Ռոբերտ Քոհի անվան ինստիտուտի (RKI) մշակած տվյալների՝ Գերմանիայում գրացվել է կորոնավիրուսի 123 016 դեպք, որը 2537-ով ավելին է, քան մեկ օր առաջվա տվյալները։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած պացիենտների թիվը հասել է 126-ի՝ հատելով 2799-ի սահմանը։ 

Նույն ինստիտուտի տվյալներով՝ երրորդ օրն է արդեն, որ Գերմանիայում կրճատվում է կորոնավիրուսով վարակվածների և կորոնավիրուսից մահացածների թիվը։ Միևնույն ժամանակ տվյալները, որոնք մշակվել են RKI-ի կողմից, կարող են լինել թերի՝ կապված հանգստյան օրերին տեղեկատվության ստացման ուշացումների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսազանգ կունենա գերմանական դաշնային հողերի ղեկավարների հետ, որպեսզի քննարկի կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի հետագա ռազմավարությունը։ Քննարկման թեմաներից մեկը կլինի ներդրված սահմանափակումների մեղմացումը։

Լուսանկարը՝ «Ֆրանսպրես» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter