
Զարուհի Բաթոյան․ «Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներ մշակելու ուղղությամբ»
Աշխատանքի եւ սոցիալական աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց քաղաքացիների ուղղված սոցիալական ծրագրերը։
«Այս պահին կառավարությունը հաստատել է աջակցության 11 ծրագիր, որից 5-ը ուղղված է տնտեսական բլոկին, այսինքն գործատուներին, ծրագրերի միջոցով նրանք կկարողանան իրականացնել բիզնես նպատակները և փոխհատուցել աշխատողների աշխատավարձերը, մնացած 6-ը սոցիալական աջակցության ծրագրեր են»,-ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Բաթոյանը ներկայացրեց սոցիալական աջակցության 6 ծրագրերը։
4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող, գրանցված աշխատանքից ազատվածներին։ Փոխհատուցման համար նախատեսված գումարի չափը 100․000 դրամն է, ծրագրի համար դիմել պետք չէ, պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները, որից հետո դիմողը կտեսնի՝ հանդիսանում է շահառու է թե ոչ, եթե շահառու է, գումարը ստանալու համար պետք է դիմի բանկ։ Այս ծրագրի շահառուների ցանկը, նախարարի խոսքով, թարմացվում է։
6-րդ ծրագիրը վերաբերում է մասնավոր սեկտորում գրանցված, աշխատանքից ազատվածներին, ծրագրից օգտվում է 6723 շահառու ։
7-րդ ծրագիրը վերաբերում է հղի կանանց։ Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը, որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, նաև այն հղի կինը, ով միայնակ է՝ չունի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է, և 2020 թ.-ի մարտի դրությամբ չի աշխատում: Ըստ նախարարի՝ շահառու հանդիսանում են 5957 քաղաքացի։
8-րդ ծրագիրը վերաբերում է տուժած ոլորտների աշխատակիցներին, այսինքն այն մարդկանց, որոնք գրանցված են, բայց կորոնավիրուսի պատճառով այս պահին աշխատանքի չեն գնում, կամ աշխատավարձ ստանալու խնդիր ունեն, 45,000 դրիմում է ստացվել, որոնցից 27,000-ը հաստատվել է, 1,8 միլիարդ դրամ է փոխանցվել, 27․000 շահառու բաների միջոցով այսօր կարող է գումար ստանալ։ Ծրագրին դիմելու համար պետք է ssa.am կայքում օնլայն գրանցվել։
9-րդ ծրագիրը վերաբերում է երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում, դիմումների ընդունումը կատարվում է նույն կայքի միջոցով օնլայն։
11-րդ ծրագիրը հաստատվել է երեկ՝ կառավարության նիստի ընթացքում, վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի փոխատուցմանը։ Այս ծրագրի շահառու են հանդիսանում այն բաժանորդները որոնց փետրվար ամսվա գազի վճարը չի գերազանցում 10․000 դրամը, իսկ էլեկտրաէներգիան 5․000-ը, այս ծրագրից օգտվելու է 22․000 շահառու։
Բաթոյանը նշեց նաև, որ բացի 8-րդ և 9-րդ ծրագրերից, մնացած ծրագրերին դիմելու անհրաժեշտություն չկա, պետք է պարզապես մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել անձնական տվյալները, որից հետո քաղաքացին կտեսնի՝ ծրագրի շահառու է թե ոչ։
«Կայքի գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար մի քանի ժամով կասեցրել ենք աշխատանքը, որպեսզի սխալներ կամ ավտոմատ մերժումներ չլինեն, քանի որ ստացել ենք մեծ թվով դիմումներ, քաղաքացիները կարող են դիմել մի փոքր ուշ»,- ասում է նա։
Նախարարի խոսքով՝ քանի որ մինչ այդ ոչ մի բազա չի եղել, որտեղ կհավաքագրվեն սոցիալական աջակցության ծրագրերից օգտվող քաղաքացիների տվյալները, ցանկը ձևավորվում է ամենօրյա դիմումների հիման վրա։ Նշեց նաև որ չեն բազառվում դեպքեր, երբ քաղաքացին կարող է դուրս մնալ սոցիալական աջակցության ցուցակից։
«Ինչպես գիտեք, չգրանցված աշխատողների մասին ոչ մի տեղ տեղեկություն չկա, հետևաբար մենք մեր ծրագրերի շրջանակը լայնացրել ենք, որպեսզի հնարավորին շատ թվով շահառուներ օգտվեն ծրագրերից»,- ասում է Զարուհի Բաթոյանը։
Այն հարցին, թե թոշակառուների համար այս պահին որևէ ծրագիր նախատեսվա՞ծ է , Բաթոյանը պատասխանեց․«Խոցելի խմբերի և թոշակառուների համար այս պահին չունենք նախատեսված աջակցության ծրագիր, բայց «Հայփոստի» հետ համատեղ փորձում ենք սահմանափակել նրանց տնից դուրս գալը, կենսաթոշակները տրամադրում են բացառապես տնայցերի միջոցով»։
Քաղաքացիները տեղեկատվություն ստանալու համար կարող են զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2 թեժ գծերին ՝ 114 և 011 300 114, երկրորդ հեռախոսահամարը գործում է միայն աշխատանքային օրերին։
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել