
Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի փետրվար ամսին մինչև 30,000 դրամի գազ և մինչև 10,000 դրամի հոսանք սպառած բնակիչներին
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 14-ի որոշմամբ հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով սպառված գազի եւ էլեկտրաէներգիայի գումարի 30 տոկոսի չափով փոխհատուցում կստանա շահառուների մեկ այլ խումբ։
Ըստ նոր որոշման` միջոցառման շահառու են հանդիսանալու գազի եւ էլեկտրաէներգիայի սպառող այն բաժանորդները, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են`
- բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ
- էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։
Որոշմանն ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի որոշմամբ էլ 11-րդ միջոցառման շահառուներ կարող են դառնալ այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չէր գերազանցել՝
-բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը,
-էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը
Այս միջոցառման շահառուներին փոխհատուցում է տրամադրվելու 50 տոկոսի չափով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել