HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը 50 %-ով կփոխհատուցի փետրվարի գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը, եթե դրանք չեն գերազանցում 10 և 5 հազար դրամը

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, արտահերթ նիստ հրավիրեց, որի ընթացքում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը: Դրա նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝

  • բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը,
  • էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը:

Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարի 50 %-ի չափով:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ փոխանցումը միանգամից կիրականացվի կոմունալ ծառայությունը մատուցող ընկերության հաշվին։

«Ովքեր ունեն պարտքեր, դրանք կնվազեցվեն համապատասխան չափով։ Ովքեր չունեն պարտք, իրենց մոտ կառաջանա կանխավճար, ապագա վճարումները կնվազեցվեն այդքան գումարով»,- նշեց փոխվարչապետը։

Այսինքն՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter