HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. երրորդ թեստի արդյունքը բացասական է

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին հայտնել էին օրեր առաջ: Հիվանդը օրեր շարունակ գտնվել էր մարզի հիվանդանոցներից մեկում` թոքաբորբի ախտորոշմամբ: Անհրաժեշտություն էր առաջացել կորոնավիրուսով կասկածվող հիվանդին երրորդ անգամ հետազոտելու:

Այսօր` ապրիլի 14-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարզի բնակչի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել. երրորդ թեստի արդյունքը բացասական է:

«Գեղարքունիքի մարզի սիրելի´ բնակիչներ.

Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։

Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։

Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։

Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության եւ կյանքի համար եւ ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։

Շարունակում եմ հորդորել խստորեն հետեւել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։

Եվ հետեւեք պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք»,- գրել է Գնել Սանոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter