HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի գագաթնակետը դեռ առջևում է. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։ Նա նշել է, որ Եվրոպայում նկատվում է հիվանդության միատարր պատկեր։ Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարելավվել է, սակայն Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում նկատվում է վարակակիրների թվի կայուն աճ։

Աշխարհում Եվրոպային և ԱՄՆ-ին են բաժին հասնում կորոնավիրուսի վարակակիրների շուրջ 90 %-ը։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այնտեղ մինչ օրս գրանցվում են կորոնավիրուսի վարակման դրսից բերովի դեպքեր, հատկապես, Ռուսաստանից։ ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարի անց։

Վերջին տվյալներով` կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում հասել է 1 981 912-ի, ապաքինվածների թիվը՝ 466 229-ի, իսկ մահացածների թիվը՝ 125 078-ի։ Վարակակիրների և մահացության ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Եվրոպական որոշ երկրներ սկսել են մեղմացնել սահմանափակումները, որոնք մտցվել էին դեռ փետրվարի վերջին և մարտի սկզբին։ Իսպանիայում և Իտալիայում վերսկսվել են որոշ ընկերությունների և ծառայությունների աշխատանքները, Դանիան որոշել է բացել մանկապարտեզները և տարրական դպրոցները, իսկ Ավստրիայում կբացվեն որոշ խանութներ։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter